Անչափահասների և ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանությունում գործում է թեժ գիծ

Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է թեժ գիծ: Հարցերի դեպքում զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից֊ուրբաթ, ժամը 09.00-ից 18.00֊ն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։