Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հարցը բարձրացվել է, և որոշում է կայացվել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի չի կատարում իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչներին բարձր պաշտոններում նշանակելու իրավունքից»,- ասել է Պեսկովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ որոշումից հետո էլ Հայաստանը կպահպանի Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հավաքական պաշտպանության իրավունքը։
Այսօր Կրեմլում սահմանափակ ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որը բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։



















