Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է հրապարկում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի՝ ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի՝ ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի վարչությունից: