Beeline-ի բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապից․ Վրաստանից եկող օպտիկական մալուխները վնասվել են

«Beeline Armenia» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։ «Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։