ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը
ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը
Հեղինակ MediaLab

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։