Լարսը փակ է

Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Թեթև մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: