Հին Շեն գյուղի բնակիչները ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ են հայտնվել. Azatutyun.am

Շուշիի շրջանի 160 բնակիչ ունեցող Հին Շեն գյուղի բնակիչները երեկ կեսօրից հայտնվել են ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ։

«Գյուղում նաև կանայք ու երեխաներ կան, չեն կարողանում դուրս գալ։ Ադրբեջանն արհամարհել է մեր համայնքային սահմանները, ճանապարհը փակել են, ոչ էս կողմ, ոչ էն կողմ»,- Ազատություն ռադիոկայանին ասել է գյուղապետ Սամվել Սարգսյանը։