«Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը». Նիկոլ Փաշինյանը Նազարբաևի անվան շքանշան չստանալու մասին . Factor.TV

Նուր-Սուլթանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մեկ-երկու հարցի, տեղեկացնում է Factor.TV-ին։

«Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը: Իսկ ինչ վերաբերվում է Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևից չստացած մեդալին, ապա պարոն Փաշինյանն ասաց. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»: Նշենք, որ Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել:

Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Rusarminfo-ն էլ գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգևատրման մասին նախագահական հրամանագրում նշված չի եղել, և նա շքանշան չի ստացել: