Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Հեղինակ MediaLab

Ադրբեջանում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի Է: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք Է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չԷ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել Է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու պացիենտների ջերմությունը նորմալ Է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում Է»,-ասված Է հայտարարության մեջ: