ԿԳՄՍ-ն առաջարկում է փոխել դպրոցների տնօրենների ընտրության կարգերը և հրաժարվել ժպ-ների ինստիտուտից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկում է փոխել տնօրենների ընտրության կարգերը և հրաժարվել ժպ-ների ինստիտուտից:

Այդ կապակցությամբ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«E-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք.

Երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ժպ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել»։