Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ. աշխատանքների մեկնարկը տրված է

Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ. աշխատանքների մեկնարկը տրված է
Երևանը շուտով կունենա 3 նոր պուրակ. աշխատանքների մեկնարկը տրված է

Սարալանջի հատված, Նուբարաշեն և Սիլիկյան թաղամասեր. Երևանը շուտով կհամալրվի նոր պուրակներով:

Երևանի քաղաքապետարանի  Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 3 պուրակների տարածքը միասին կազմում է 25 հա: Մասնավորապես, 10 հա Սարալանջի հատվածում պուրակի համար նախատեսված տարածքն է, 7 հա՝ Սիլիկյան թաղամասում և մոտ 8.5 հա՝ Նուբարաշենում:

«Նախագծային աշխատանքների մեկնարկը տրված է: Կարծում եմ, որ մեկ ամսից այդ հատվածներում կունենանք շինարարական գործընթացի մեկնարկը, և մինչև աշուն այդ նշված հատվածներում կմեկնարկի ծառատունկը: Նշեմ, որ այդ տարածքները կունենան ժամանակակից ոռոգում՝ համալրված կաթիլային ոռոգման համակարգով»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում