Իէն Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին. «Մեդիամաքս»

Իէն Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին. «Մեդիամաքս»
Իէն Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին. «Մեդիամաքս»

«Մեդիամաքս»-Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին՝ հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ:

Հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է.

«Հարգելի ընկերներ,

Ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ:

Այդ քստմնելի եւ անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով եւ տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ եւ սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգեւոր կապ եմ զգում:

Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը եւ բոլորիդ գրկելու ցանկությունը: Ավելին` սկզբնաղբյուրում: