Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հանրապետության օրը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը ամբողջ աշխարհի հայերին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն իր շնորհավորանքը տեղադրել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրը տոնող ամբողջ աշխարհի մեր հայ ընկերներին: Ակնկալում ենք, որ էլ ավելի կամրապնդվի և կամրանա մեր երկրների և ժողովուրդների միջև սերտ համագործակցությունը»,- գրել է Լինկևիչիուսը:

Նախարարն իր հրապարակման վերջում հայատառ հավելել է. «Մաղթում ենք երկար կյանք անկախ Հայաստանին»: