ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ քննիչը փորձում է փաստաբանի համակարգիչն առգրավել

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են.

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչն առգրավելու նպատակով։

Հիշեցնենք՝ քննիչը այսօր փորձել է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ: