Արցախում զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ժամկետային զինծառայող 1998 թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը հրազենային վիրավորում է ստացել Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Զորոգլյանը վիարվորվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում` հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից: Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն: