Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում

Պատվաստումային գործընթացը շարունակվում է և COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։ Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարութունից:

Ան-ն նաև հիշեցնում է

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են