Թել Ավիվից Վիեննա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Ավիաընկերությունը հաստատել է տեղեկությունը ավստրիական APA գործակալությանը՝ հայտնելով, որ սպառնալիքի մասին ահազանգից հետո ինքնաթիռը ենթարկվել է անվտանգության ստուգման։
Airbus A320 օդանավում եղել է 51 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ի երեկոյան։ Flightradar24-ի տվյալներով՝ օդանավը Ռումինիայի հարավային հատվածի օդային տարածքում կտրուկ փոխել է ուղղությունը։
Բուլղարիայի իշխանությունների հաղորդմամբ՝ մինչև Սոֆիայում վայրէջք կատարելը ինքնաթիռն ուղեկցել է երկրի ռազմաօդային ուժերի կործանիչը։
Արտակարգ վայրէջքից շուրջ երեք ժամ անց օդանավը վերսկսել է թռիչքը և հոկտեմբերի 19-ի գիշերը հասել Վիեննա։



















