Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահը հերթական 《խաղաղասիրական》 ելույթն է ունեցել, որտեղ հնչեցվել են հետևյալ հիմնական թեզերը`
Ադրբեջանը հաղթող պետություն է, Հայաստանը` պարտված։ Բոլորը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։ Հայ֊ադրբեջանական շփումների հիմքում հենց այդ գործոնն է ընկած։
Ադրբեջանցիները դարերով ապրել են Զանգեզուրի արևելքում և արևմուտքում։ Այս տարածքներն անարդարացիորեն կտրվել են Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին։
Հ.Գ. Հստակ էր և կանխատեսելի, որ Ալիևը այսպես է պատասխանելու հայկական կողմի հետքայլերի քաղաքականությանը և Արցախի հարցում նշաձողի իջեցմանն ուղղված վտանգավոր գործելաոճին։ Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու։ Ուստի ինքնախաբեությամբ զբաղվելով և կեղծ 《խաղաղություն》 կառուցելով մենք հերթական անգամ անպատրաստ ենք լինելու դիմակայել մեր մարտահրավերներին»։