Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարեւորության, պետական մարմինների եւ քաղաքացիների միջեւ վստահության վրա հիմնված համագործակցության, ինչպես նաեւ կոռուպցիայից զերծ հասարակության ձեւավորման անհրաժեշտության մասին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: