Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության խոսքեր ուղղելու ձեզ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ․

Սիրելի կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և հոգատարության համար:

Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, կոմերցիոն կառավարման և վարչարարության, այսօր կանայք պատվով են կատարում ամենաբարդ աշխատանքները` միաժամանակ մնալով նույնքան գեղեցիկ և հմայիչ:

Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8: