Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ. Փաստինֆո

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ. Փաստինֆո
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ. Փաստինֆո

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեեւ դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում հիմնավորվել են արդյո՞ք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա եւ ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Բացի այդ՝ խնդրել էինք հայտնել, թե արդյո՞ք Վ.Ղազարյանին եւ նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվել է։

ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետեւում է, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։

ՀՔԾ-ն, նշելով, որ միակ մեղադրյալները Վ.Ղազարյանն ու նրա կինն են, ավելացրել է. «Նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։ Նշված գումարը հարկային չարաշահումների հետեւանքով պատճառված վնասի վերականգնում է, թե ապօրինի հարստացման դրվագով՝ ՀՔԾ-ն չի հստակեցրել։

Նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ այստեղ: