Իրավական հարթությունում քաղաքականության, էմոցիաների անսանձ լեզուն տեղ չունեն․ Գոռ Աբրահամյանը՝ Արթուր Դավթյանի ելույթի մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դատելով սոցցանցերում արվող հրապարակումներից կամ մեկնաբանություններից՝ որոշները, հավանաբար, հույս ունեին այսօրվա միջնորդությունների խորհրդարանական քննարկման ժամանակ գործող գլխավոր դատախազից լսել քաղաքական տեքստ, նրա խոսքում որսալ քաղաքական կոնտենտ, հարցերին ու ելույթներին՝ քաղաքականացված, անձնավորված, էմոցիոնալ արձագանք՝ այսպես ասած՝ «տեղը դնելու» ենթատեքստով:

Չի եղել, չկա ու չի լինելու նման բան, որքան էլ գայթակղությունը, գուցե, մեծ լինի ու որքան էլ թե ինտելեկտը, թե խոսքի ու մտքի ճկունությունը և թե բառապաշարը դա թույլ տան:

Որովհետև անկախ ամբիոնից՝ սա քրեադատավարական պրոցես է:

Որովհետև իրավական հարթությունում քաղաքականության, էմոցիաների անսանձ լեզուն տեղ չունեն:

Որովհետև պրոֆեսիոնալ էթիկան, իսկ առանձին ելույթների պարագայում՝ տղամարդկությունը, բարոյականությունն ու դաստիարակությունը դա թույլ չեն տալիս:

Դատելով սոցցանցերում արվող հրապարակումներից կամ մեկնաբանություններից՝ որոշները, հավանաբար, հույս ունեին այսօրվա…

Gepostet von Gor Abrahamyan am Dienstag, 16. Juni 2020