Դատախազը հաստատել է․ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու», «չոքացնելու», «կզացնելու» արտահայտությունները քրեորեն պատժելի չեն. Factor.am

Նիկոլ  Փաշինյանի՝ ընդդիմադիրների նկատմամբ հնչեցրած արտահայտություններն իրավական հետևանք չեն ունենա։ Դատախազությունը հաստատել է քննիչի՝ վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը, ինչից կարելի է հետևություն անել, որ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու թույլատրելի է այս խոսույթը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին  քարոզարշավի ընթացքում երկու տարբեր դրվագներում վիճաբանելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և  բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին  «սատկացնելու, կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել: 

Ավելին՝ սկզբնաղբյուրում