Հասարակական վայրեր մուտքը կթույլատրվի թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով․ Ավանեսյան

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին  քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ առողջապահության  նախարար  Անահիտ Ավանեսյանը:

Համապատասխան նախագիծը շրջանառվում է:

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց Ավանեսյանը:

Սահմանափակող միջոցառումները, գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց, նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ: