Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 25 մարդ է մահացել

Նոյեմբերի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ.

✓ 492 նոր դեպք

✓ 7436 թեստավորում

✓ 1594 առողջացած

✓ 25 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է:Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում