Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Աղվան Հովսեփյանի պաշտպանները, հիշեցնենք, այսօր միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ խնդրելով արտահերթ դատական նիստ հրավիրել և Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ կրկին քննարկել խափանման միջոց կալանքի փոփոխման հարցը։

Նրանք հայտնել էին, որ իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։