Հայաստանն աշնանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը

Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին Հայաստանն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա իր պարտավորությունն է»,- ասել է Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին՝ արդյոք Հայաստանը կրկնակի դիմելո՞ւ է ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը պատասխանել է, որ գործընթացը շարունակվում է։