«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 դոլար գումարով պայուսակ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 դոլար գումարով պայուսակ
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 4000 դոլար գումարով պայուսակ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

«Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմն ուղևորներին հորդորում է ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: