Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար. ՀԺ

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Այդ մասին Հայկական ժամանակին տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնից:

Հիշեցնենք՝ Բադասյանը հայտարարել էր, որ պետք է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու գործընթաց: