Խոշոր չափի կողոպուտ Երևանում. Վերելակի մոտ տղամարդուց հափշտակել են 15 հազար դոլար. Shamshyan.com

Խոշոր չափի կողոպուտ Երևանում. Վերելակի մոտ տղամարդուց հափշտակել են 15 հազար դոլար. Shamshyan.com
Խոշոր չափի կողոպուտ Երևանում. Վերելակի մոտ տղամարդուց հափշտակել են 15 հազար դոլար. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: