Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։