Դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել. ՀՀ ոստիկանություն

Հունվարի 3-ին, ժամը 01․55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի օտարերկրացուց հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք իր տնից փող են վերցրել ու փախել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01․20-ին, Տիգրան Մեծի 8 շենքի բակում, անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացու գրպանից հափշտակել են դրամապանակն ու փախուստի դիմել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, ձեռնարկված միջոցառումներով պարզել են ավազակությունը կատարած անձանց ինքնությունը։ Հունվարի 4-ին, ժամը 15-ին, վերջիններս հայտնաբերվել են Խորենացու փողոցում գտնվող մի հյուրանոցում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 18 և 20-ամյա երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն։

Անձնական խուզարկությամբ, 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք։

Նա ձերբակլվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է քննություն։ 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։