Թմրամոլության դեմ պայքարը շարունակվում է. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Տվյալն իրացվեց ապրիլի 11-ին: Գիշերվա ժամը չորսին Էջմիածնի Արարատյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 34-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նա հայտնել է, որ թմրամիջոցի հումքը քաղել է վայրաճ կանեփի բույսերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։