Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը. ԲՀԿ-ն վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս չի գա․ Factor.am. տեսանյութ

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանին  ձախողումների մեջ մեղադրող  և նրա   հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարում է, որ իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի միանա իշխանափոխոթյուն պահանջող ընդդիմությանը, եթե փողոցային պայքար սկսվի, գրում է Factor.am-ը:

Փողոցային պայքարով իշխանություններին հեռացնելու մտադրության մասին այսօր խորհրդարանում խոսել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Այս որոշում ըկայացրել են սեպտեմբերի 15-ին,  Քոչարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ։  

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր «Հայրենիք փրկության շարժման» ձևաչափով պահանջում էին վարչապետի հրաժարականը: Ամիսներ տևած փողոցային պայքարն այդպես էլ չարժանացավ քաղաքացիների լայն աջակցությանն ու ընդդիմությունը իշխանության օրակարգով մասնակցեց արտահերթ ընտրություններին: Գագիկ Ծառուկյանը եւս միացել էր ՀՓՇ-ի պահանջներին եւ դուրս եկել փողոցային պայքարի:

Մինչ պատերազմի մեկնարկն ու պարտությունն էլ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ հետ միասին  Փաշինյանի հրաժարականն էր պահանջում՝ նրան մեղադրելով  երկիրում ստեղծված տնտեսական ճգնաժամի համար, որը հետեւել էր կորնավիրուսային համավարակին: Գագիկ Ծառուկյանը փողոցում Փաշինյանի հրաժարականը պահաջող միակ քաղաքական ուժի ղեկավարն էր, որ ընտրություններից հետո Կառավարությունում հանդպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Այս տարվա ընթացքում Ծառուկյանն ու Փաշինյանը հանդիպել են եվս մեկ անգամ։  Երկրորդ հանդիպումը կայացել է օլիմպիական խաղերից հետո՝ մարզիկների մասնակցությամբ: Սակայն, հիշարժան է այն, որ Ծառուկյանն ամիսներ առաջ հայտարարում էր՝  ամաչում է, որ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է:

Այս շրջանում Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միմյանց նկատմամաբ ցուցաբերած լոյալ վերաբերմունքի ֆոնին հիշեցնենք, որ նախորդ տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 17-ին Փաշինյանն ու Ծառուկյանը միմյանց վիրավորում էին ֆեյսբուքում հրապարակավ գրառումներ անելով: Վերադառնալով հետընտրական զարգացումներին նշենք, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումներից հետո ԱԱԾ-ում քննվող ընտրակաշառքների քրգործը, որով անցնում է Գագիկ Ծառուկյանը, էական առաջընթաց չկա:

Գագիկ Ծառուկյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններ ունի:   2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ 50 հազար քվե ստացած եւ   խորհրդարան չանցած Գագիկ Ծառուկյանը, թեեւ ընդդիամդիր քաղաքական ուժերին բնորոշ փողոցային պայքարից այս փուլում խուսաթում է, սակայն,  այնուհանդերձ, շարունակում է մնալ քաղաքականության մեջ․ ԲՀԿ-ն հնարավոր է՝ մասնակցի նոյեմբերին կայանալիք տիմ ընտրություններին: