«Այս օրերին կարող եք ավելի արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը»․ ԿԳՍՄ-ն աշակարտներին առաջարկում է օգնել նախաձեռնություններին

Սիրելի աշակերտներ,

Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։

Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին:

Ընդունող կազմակերպությունների ցանկին ծանոթացեք այս հղմամբ՝ https://escs.am/am/news/7379

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։