Ալիևն անընդունելի է համարում Ղարաբաղին որևէ հատուկ կարգավիճակ շնորհելը․ Azatutyun.am

Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում, ուր այցելել է մարտական գործողությունների ավարտից հետո։

«Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում», – ասել է նա։

Ալիևը տեղեկացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել՝ նշելով, որ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։

«Ինչպես նախկինում հայտարարել էի, այս հակամարտության կարգավորման ռազմաքաղաքական ճանապարհ կա, և Ադրբեջանը դա ցույց տվեց մարտի դաշտում», – ասել է նա։

Մանրամասները՝ Azatutyun.am-ում