«Պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել». Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել». Փաշինյան. «Հայկական Ժամանակ»
«Պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել». Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Եկեք ոչ մի բան չասեմ, որ չստացվի, թե պիտակավորում եմ անում»:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ այսօր լրագրողներին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ ասում էր, որ առաջիկայում երրորդ հանրապետության ընթացքում պատգամավորի կողմից ամենախոշոր կաշառք տալու դեպքի վերաբերյալ բացահայտում է ստացվում։

«Կարծում եմ՝ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա դեռ բացահայտվածներից ամենախոշորն է։ Ես ասեցի, որ մենք սպասում ենք թղթի։ Դրա պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել, որն այսօր ունենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել էր, որ պատգամավորներից մեկը կաշառքի գործով ձերբակալվելու է: