Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը՝ հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,- գրել է նախարարը: