«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետին առաջարկում է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ապահովել շուրջօրյա հերթապահություն

«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետին առաջարկում է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ապահովել շուրջօրյա հերթապահություն
«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետին առաջարկում է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում ապահովել շուրջօրյա հերթապահություն

Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին
Հարգելի պարոն Գասպարյան

Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի քարերը կոտրելու և գողանալու մասին ս. թ. նոյեմբերի 29-ին մեր նախաձեռնության անունից մի շարք լրատվամիջոցներով հաղորդագրություն և տեսանյութ էինք տարածել. http://hetq.am/arm/news/21037/ov-e-qareri-simfonian-veratsum-juxayi-gerezmanoci-ev-inchu-ostikanutyuny-texic-chi-sharzhvum-video.html:

Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, ումից ընդունվել է հաղորդում:

Այնուհետև, լրատվական միջոցներով մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել: Կատարվում է հետաքննություն: Կարդալ ավելին