Հրայր Թովմասյանը որոշել է մեկ ամսվա աշխատավարձը և բոլոր պարգևավճարների հասույթը փոխանցել բուժաշխատողներին

Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։

Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում,
բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր
ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները
պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի
գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ
լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում
դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարանի նախագահ