Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հերքել է Իրկուտսկում լաբորատորիայի աշխատակցի մահից հետո ժանտախտով վարակման նոր դեպքի մասին տեղեկությունները։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց շրջանում կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են, իսկ հետազոտությունների արդյունքում վտանգավոր ախտածին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Ավելի վաղ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ Իրկուտսկի մարզում լաբորատորիայի աշխատակից Դարյա Շիպիլովան կոտրել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, վարակվել և մահացել։
«Ռոսպոտրեբնադզորը», սակայն, հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից»։



















