Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կապ ունեն ապօրինի գույքի հետբերման գործընթացի, բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները:
«Այսօր բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք պադեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադեզդներ մտնելուց: Թույլ չենք տա, այո, այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովորդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին:
Գացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբոինից, գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող, մեծամասնություն ունեցող իշխանության հետ»,- հայտարարեց նա: