Գերմանացի ներդրողները Գագիկ Ծառուկյանից պահանջում են իրենցից խլված միլիոնները․ Տեսանյութ․ Factor TV

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, ԲՀԿ առաջնորդի  գործունեությունից  տուժած գերմանացի ներդրողները շարունակում են իրենց պայքարը դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում: «ԻստԻնվեստոր» ընկերության ղեկավարությունը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ն. Հարությունյանի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանի որոշումները:

Մոտ 1 տարի առաջ իրավապահները մերժել են քրեական գործ հարուցել և բացահայտել, թե ինչպես գերմանացի ներդրողները դեռևս 2008թ-ին զրկվեցին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի իրենց 3.2% բաժնեմասից:

Մանրամասները՝ factor.am-ի կայքում։