Պապին թմրանյութ փոխանցած դեռահաս թոռը հայտնաբերվել է. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:

Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ: Թոռը հայտնաբերվեց Այթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ:

Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է նաև պապը:

Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն:

Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: