Լարսում երթևեկությունը վերականգնվել է

Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, հայտնում է Aliq.ge-ն։

Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։