«Փոքիկ իշխանը» բալետային ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին

«Փոքիկ իշխանը» բալետային ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին
«Փոքիկ իշխանը» բալետային ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի առաջնախաղը (ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի):Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի:

Խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:

Ներկայացմանը մասնակցում են քոլեջի  II և III կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում` քոլեջի 2-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյան:

Ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:

Այս մասին տեղեկացնում է նախարարության հաղորդագրությունը։