ՀՔԾ֊ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը

ՀՔԾ֊ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը
ՀՔԾ֊ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է մեծահարուստ գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով  Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանին:

«Այսօր ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան, և ստրասբուրգյան դատարանը արդեն իսկ հարցեր է ուղղել Հայաստանի արդարադատության նախարարությանը»,-նշում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի սկզբին, իսկ դեկտեմբերի վերջին 30 միլիոն դրամ գրավով դատարանը նրան ազատ էր արձակել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Մայրապետյանը մեղադրվրում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։