Ադրբեջանը Հայաստան կուղարկի 887 տոննա դիզվառելիք. լրատվամիջոցներ

Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախատեսվում է մատակարարել 15 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 887 տոննա։

Նշվում է, որ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից։