Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Կառավարությունում այս պահին հանդիպում են Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: