Վարպետաց դաս Հայաստանի պատմության թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն այլ մշակութային միջոցառումների և ծրագրերի իրականացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը հունվարի 30-ին՝ ժամը 15։00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (հասցե՝ Արամի 1) կազմակերպում է թանգարանային առարկաների և նյութերի էվակուացման արկղերի և այլ պարագաների պատրաստման վերաբերյալ վարպետաց դաս։   

Վարպետաց դասը նախատեսված է ՀՀ թանգարանների համապատասխան մասնագետների համար և ուղղված է արտակարգ իրավիճակներում թանգարանային առարկաների տարհանումն ավելի արագ, անվտանգ և արդյունավետ կազմակերպելուն։  

Վարպետաց դասը կվարի «Արկանել» ընկերության տնօրեն Կարեն Խաչատրյանը։